Մանրամասներ Տավուշում զինվորական մեքենայի վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեքենան մարտական հենակետեր խմելու ջուր է տարել: Դա հատուկ ջրային մեքենա է եղել: Վերջին օրերին Տավուշում հորդառատ անձրևնհերի հետևանքով դիրքեր տանող ճանապարհը թաց է եղել: Վարորդը հենակետ հասնելու համար ստիպված է եղել մեծ բարձրություն հաղթահարել, սակայն չկարողանալով` փորձել է ուղղությունը փոխել, ինչի արդյուքնում մեքենան գլորվել է ձորը, և 50-ամյա վարորդն, ով Նոյեմբերյանի զորամասում պայմանագրային զինծառայող էր, տեղում մահացել է:

Իսկ ուղևորին զորամասի հրամանատարությունը առավել ապահովության համար տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն:

 

 




Լրահոս