Եթե «Ժառանգության» խնդիրը չլուծվի, հանրայինի անվճար եթերաժամանակից չի կարողանա օգտվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիմք չի ընդունել Զարուհի Փոստանջյանի այն գրությունը, ըստ որի՝ ինքն է խմբակցության նոր ղեկավարը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն են Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Վերջին երկուսը «Ժառանգության» հետ փաստացի կապ չունեն: Բայց որոշումներին իրավական ուժ տալու համար նրանցից մեկի մասնակցությունը պարտադիր է: Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ իրավական տեսանկյունից որոշումներ կայացնելու հարցում խնդիր է առաջացել:

«Հիմա մեզ մոտ ձեւավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք»,- ասել է Պողոսյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ եթե այս հարցը օրերս չլուծվի, ապա «Ժառանգությունը» սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին ամսում չի կարողանա օգտվել հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամանակից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս