Եթե Լևոն Զուրաբյանը բացատրություն չտա, նրանով զբաղվելու է գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, եւ իրենք ունեն ապացույցներ: Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Զուրաբյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով իրենց ներկայացնել փաստեր: Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել էր որեւէ փաստ տրամադրել՝ ներկայացնելով տասնյակ աղմկահարույց չբացահայտված գործերի օրինակներ` որպես անվստահության առհավատչյա:

«Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանությունից փորձեց պարզել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է անելու: Ոստիկանությունից հայտնեցին, որ. «Զուրաբյանին երկրորդ գրությունն է ուղարկվել, որով նրան հրավիրել են իրենց մոտ՝ բացատրություն տալու»: Մեր տեղեկություններով՝ վաղը արդեն պարզ կլինի՝ եթե Զուրաբյանը կրկին չներկայանա,  ՀՀ գլխավոր դատախազը կորոշի ինչպես վարվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս