«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 16-ին ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի Նոր Հաճնում գտնվող առանձնատունը եւս անցել է «Պրոմեթեյ» բանկին: Դա այն առանձնատունն է, որտեղ ինքնասպան էր եղել գործարարը: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ չնայած առանձնատունը աճուրդի է հանվել, սակայն դեպքից հետո իրավապահները կապարանակնքել են գործարարի սենյակը: Ասել է թե՝ տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել:
Հավելենք, որ օգոստոսի 5-ին Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ լքել է Արաբկիր վարչական շրջանի Բլուր թաղամասում իր առանձնատունը, քանի որ այն եւս աճուրդի է հանվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: