
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի մեկուկես մլդր դրամ: Այս գումարից 210.5 մլն դրամը կտրվի ՀՀ ոստիկանությանը՝ ընտրացուցակների տպագրության համար: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում պետական պահպանության ծառայության զինծառայողների 2015 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` ՊՊԾ-ին լրացուցիչ կհատկացնի 20 մլն դրամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: