
“Կանադայի Քվեբեկ նահանգում գտնվող Սենտ Ջերոմ բանտից 2 բանտարկյալ փախուստի են դիմել ուղղաթիռի օգնությամբ”,- գրում է Associated Press-ը: Բանտարկյալներ բարձրացել են ուղղաթիռից իջեցված ճոպանով եւ փախել: Որոշ ժամանակ անց ոստիկանությանը, այնուամենայնիվ, հաջողվել է գտնել փախուստի դիմած բանտարկյալներին եւ ձերբակալել: Կատարվում է քննություն: