Հոկտեմբերի 15-ին, ժամը 06.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կուրթան գյողի «Ջաղացներ» կոչվող թաղամասում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կուրթան գյուղի «Ջաղացներ» կոչվող թաղամասի Ս. Գ.-ին պատկանող բնակելի տանը: Ներսում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ս. Գ.-ի դին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.45-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: