Երուսաղեմում կրկին մի քանի հարձկումներ են գրանցվել իսրայելացիների վրա, չնայած որ երկրի ոստիկանությունը բանակի աջակցությամբ սկսել է Արևելյան Երուսաղեմի մի քանի շրջանների արգելափակման լայնածավալ օպերացիա պաղեստինացիների կողմից իրականացված հարձակումների ալիքից հետո:
Չորեքշաբթի օրը ոստիկանները գնդակահարել են երկու պաղեստինացու, ովքեր Երուսաղեմի տարբեր շրջաններում դանակներով հարձակվել են իսրայելացիների վրա:
Ողջ Իսրայելի տարածքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Ոստիկանությունն արգելափակել է Երուսաղեմի Ջաբալ Մուկաբեր թաղամասի մուտքը, որտեղ ապրել են երեքշաբթի օրը երեք իսրայելացու սպանած տղամարդիկ: