
“Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում” Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիայի Թագավորություն: Պատվիրակության կազմում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը:
Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայում գործող սննդամթերքի և անասնակերի անվտանգության նկատմամբ վերահսկողության համակարգերին և սննդամթերքի և անասնակերի անվտանգության հաստատությունների դերը Եվրոպական ժամանակակակից հասարակությունում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը կծանոթանա նաև այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրամիության երկրներում գյուղատնտեսության, մասնավորապես սննդամթերքի անվտանգության բնագավառում: