Վաշինգտոնը մեկնաբանել է ռուսական պատվիրակությանն ընդունելու մերժումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնը մեկնաբանել է Սիրիայի հարցով քննարկման համար ռուսական պատվիրակությանն ընդունելու մերժումը: Պատճառն այն է, որ «Մոսկվան չի ցանկանում կառուցողական ներդրում ունենալ «Իսլամական պետության» դեմ պայքարում»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, փոխանցում է ТАСС-ը:

ԱՄՆ-ի մերժման մասին նախօրեին հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի կարող ո՛չ ամերիկյան պատվիրակություն ուղարկել Մոսկվա, և ո՛չ էլ ընդունել ռուսական պատվիրակությանը:

«Երկխոսության ցանկացած մերժում, առավել ևս նման իրավիճակում, ինչպիսին Սիրիայում է, չի նպաստում երկրի և ողջ տարածաշրջանի իրավիճակի բարելավմանը»,-մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:




Լրահոս