Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում հանդիպման ժամանակ քննարկում են երկկողմ հարաբերություններն ու Եվրասիական տնտեսական միության զարգացումը:
Պուտինի խոսքով` երկու երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ է ստեղծում նաև ԵՏՄ-ն:
«Մենք արդեն տեսնում ենք մեր շատ գործընկերներից տնտեսական միությունների միջև հարաբերությունների զարգացման առաջարկներ, նրանք ցանկություն են հայտնում համագործակցել Եվրասիական միություն հետ տարբեր ձևաչափերով»,- ընդգծել է ՌԴ նախագահը: