Այսօր կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայաստան-Իրան գործարար համաժողով, որի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա հայտարարեց, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների համար շատ կարեւոր է տրանսպորտային միջոցների զարգացումը, մասնավորապես խոսքը վերաբերում է Հյուսիս-Հարավ, ՀՀ-Իրան ճանապարհների կառուցմանը:
Վարչապետը նաեւ նշեց, որ նոյեմբերին համաժողով կլինի նաեւ Թեհրանում, որին մեծ հետարքրքություն է ցուցաբերել գործարար հատվածը: Հավելենք, որ համաժողովին գերակշռում էին իրանցի գործարարները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: