
“ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի 41-ամյա բնակիչ Թոմ Բարետը սպանել է իր կնոջը “Ֆեյսբուք” սոցիալական կայքի լրատվական քրոնիկոնում հայտնվելու համար”,-գրում է LifeNews-ը: Ոստիկանության աշխատակիցները ապշել են` իմանալով սպանության դրդապատճառը: Պարզվել է՝ Բարետը սոցիալական ցանցի մեծ երկրպագու է եւ իր ողջ ազատ ժամանակն անցկացրել է քրեական քրոնիկայի ընթերցանության վրա: “Ցանկանում եմ, որ դուք այդ մասին անպայման գրեք “Ֆեյսբուք”-ի նորությունների ժապավենում”,-ասել է հանցագործը տեղի լրատվամիջոցներից մեկին: Ներկայում տղամարդը ձերբակալված է եւ սպասում է իր դատավճռին: