Անկարայի դատարանն արգելել է հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկությունների հրապարակումը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet-ին:
Դատարանի որոշման համաձայն՝ արգելքը վերաբերում է «բոլոր տեսակի լուրերին, հարցազրույցներին, քննադատողական և վերլուծական հրապարակումներին մամուլում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, սոցցանցերում և այլ տեսակի ԶԼՄ-ներում»: Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես, որոշման մասին տեղեկացվել են թուրքական բոլոր ԶԼՄ-ները:
Չնայած որոշման՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում արհմիությունների և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ցույցից առաջ 2 հզոր պայթյուն էր որոտացել: