ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը:
Պատգամավորն օրենքի նախագծով առաջարկվում էր` քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու, օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու, ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու, քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման, ինչպես նաև փաստաթղթեր և (կամ) տեղեկատվություն պահանջելու և դրանց հիման վրա տեղեկանքներ ձևակերպելու համար պետական տուրք չգանձել:
Նախագիծը նպատակ ունի մեղմացնել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների տեսքով բնակչության ուսերին ընկած ծանր բեռը: Սակայն նիստում ֆինանսերի նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, թե կառավարությունը չի ընդունում նախագիծը, որովհետև այն հարկային լրացուցիչ ծանրաբեռնվածություն կառաջացնի: