Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է դեկտեմբերի վերջին ժամանել Կազան և հուսով է այնտեղ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը:
Նա նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պարբերաբար սերտ շփում է լինում:
«Դեկտեմբերի վերջին պլանավորվում է երկու երկրների առաջնորդների հանդիպումը Կազանում Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակով խորհրդի հանդիպման ժամանակ»,- ասել է թուրք դիվանագետը Մոսկվայում միջազգային կոնֆերանսի ժամանակ: