
Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու րնտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: “ՉԻ”-ն հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, “Ժողովրդի իշխանություն” նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, որը նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Երևանն իր պատմության մեջ ունեցել է 54 քաղաքապետ, վերջինը Տարոն Մարգարյանն է, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի 11-րդ քաղաքապետն է: