
Երևանի ավագանու ընտրությունները կարող են անցնել “Երեք Արմենների պայքար” խորագրի ներքո. 3 կուսակցությունների ընտրացուցակներ ղեկավարելու են Արմենները` Ռուստամյանը, Մարտիրոսյանը և Երիցյանը: Մանավանդ որ ցուցակի առաջին համարն է քաղաքապետի տվյալ ուժի պոտենցիալ թեկնածուն: Նրանցից ամենատխուրը Արմեն Երիցյանի վիճակն է, ով արտակարգ իրավիճակների նախարարն է ու թեև ղեկավարում է ՕԵԿ ցուցակը, բայց չի դառնա քաղաքապետի թեկնածու, և ընտրություններից հետո, եթե անգամ ՕԵԿ-ը հաղթահարի 6 տոկոսի շեմը, հրաժարական է տալու: Նրան Արթուր Բաղդասարյանը հենց այդ նպատակով էլ գրել է 1-ին համար, որ ընտրությունների հետ կապված ծախսերի մի մասը հոգա, ադմինիստրատիվ լծակներն օգտագործի և իր “մեջքին” ՕԵԿ-ին մտցնի քաղաքապետարան: