ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: 50-ամյա վարորդն, ով Նոյեմբերյանի զորամասում պայմանագրային զինծառայող էր, տեղում մահացել էր:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է պայմանագրային զինծառայողի մահը:
2015 թվականի հոկտեմբերի 15-ին` ժամը 18:15-ի սահմաններում, N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ջրատար մեքենան, մարտական դիրք ջուր տեղափոխելիս, ընկել է զառիթափից և շրջվել:
Պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բ.Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ մեքենայի ավագ սպա Ա. Անդրեասյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Վանաձորի կայազորային հոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։