
Հոլանդիայի հավաքականի եւ թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
El Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնական ակումբը մտադիր է ձմռանը ձեռք բերել հարձակվողի, որի համար ստիպված չի լինի վճարել մեծ գումարներ: «Բարսելոնա»-ն դիտարկում է նաև 32-ամյա Վան Պերսիի տարբերակը: Հոլանդացին այս մրցաշրջանից առաջ է միացել թուրքական ակումբին: