Ֆրանսիան համարում է, որ Թեհրանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը` անցկացնելով նոր բալիստիկ հրթիռի փորձարկումը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«1929-ից մինչ 2010 թ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն արգելում է Իրանին գործունեություն իրականացնել բալիստի հրթիռների ծրագրի շրջանակներում»,- նշել է Նադալը:
Անցած շաբաթվա վերջին Թեհրանը հայտնել է նոր բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկման մասին, որը ստացել է «Իմադ» կոդային անվանումը: