![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/e989ef09fea6e7e6652207af4eed4615__520x310.jpg)
Խանտի-Մանսիյսկ ինքնավար շրջանում «Ռոսնավթ» նավթաբազայում նավթի արտահոսք է տեղի ունեցել, փոխանցում է РИА Новости-ն:
Նավթի արտահոսքը տեղի է ունեցել 170 տոննա ծավալով:
Խանտի-Մանսիյսկի նահանգապետի մամուլի ծառայությունում հայտնել են, որ արդեն հավաքվել է 80 տոննա նավթ:
Նշվում է նաև, որ շրջակա միջավայրի համար ոչ մի սպառնալիք չկա, քանի որ նավթը դուրս չի եկել պաշտպանիչ գոտուց: