Աշտարակ քաղաքի գետնափորում այսօր հայտնաբերվել էր 4-ամսական երեխայի դի: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: Այսօր կատարվել է արտաշիրիմում:
Ըստ shamshyan.com-ի՝ երբ երեխան սկսել է լաց լինել, քարով հարվածել են երեխային՝ պատճառելով մահ, որից հետո բրդյա շորերով փաթաթել և թաղել են երեխային: