Պուտինն ու Օբաման, իրար հերթ չտալով, դաշնակիցների համար պայքար են մղում. Financial Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական կոնֆլիկտի հետ կապված՝ Պարսից ծոցի երկրները հակամարտության մեջ են գտնվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ: Մերձավոր Արևելքում պաշտոնական շրջանակներում հարց է բարձրացվում՝ երկու առաջնորդներից ում հետ համագործակցել:

Նման կասկածները նախևառաջ կապված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդեպ դժգոհության և հիասթափության հետ, գրում է  Financial Times-ը:

Պարբերականը նշում է, որ Պարսից ծոցի երկրները, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը, դժգոհ են Վաշինգտոնից: Մինչ Սպիտակ տունը հետևողականորեն մերժում է ԱՄՆ միջամտության խնդրանքները, Ռուսաստանն ակտիվորեն ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Ըստ Financial Times-ի՝ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ կողմ են Ռուսաստանի հետ համագործակցությանը ու չեն ցանկանում հրաժարվել նրա հետ քաղաքական և տնտեսական բանակցություններից: Հոդվածի հեղինակը նշում է, որ այդ երկրների առաջնորդները, հավանաբար, ռուսական ռազմական քարոզարշավը որպես իրանական ազդեցությունը ճնշելու հակակշիռ են դիտարկում:




Լրահոս