![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/942355_310777429052324_430090251_n.jpg)
Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, քաղաքացի Նարե Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանությանաշխատակիցը մարմնավաճառությամբ զբաղվելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին տանելու նպատակով հրավիրել է իրեն նստել ծառայողական ավտոմեքենան: Ինքը հրաժարվել է, ապա ոստիկանության նույն աշխատակիցը տեղյակ լինելով, որ գտնվում է հղիության շրջանում, ձեռքերով հարվածներ է հասցրել որովայնին և հարկադրաբար նստեցնելով ավտոմեքենան` բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Քաղաքացի Նարե Ն.-ի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: