ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի փոխի 3 մլրդ դոլարի չափով ուկրաինական պարտքի հարցում իր դիրքորոշումը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ պարտքը չմարելու դեպքում Ռուսաստանը դեֆոլտ կհայտարարի Ուկրաինային:
«Պարտքի հարցով փոփոխություններ չեն լինի: Անկասկած, դեֆոլտային իրավիճակը որոշակի գործընթացներ է ենթադրում: Դեֆոլտը մնում է դեֆոլտ»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան մտադիր է Ռուսաստանից առնվազն 1 տրիլիոն դոլար պահանջել Ղրիմի անեքսիայի և փլուզված Դոնբասի համար: