
Հռոմի Պապ Ֆրանցիսկ 1-ինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր Վատիկանում: Հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն աշխարհի ավելի քան 160 երկրների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և եկեղեցիների առաջնորդներ: Հռոմի Պապը պահանջել է արարողությունը կազմակերպելիս խուսափել ավելորդ ճոխություններից։
Սուրբ Պետրոսի գերեզմանի մոտ կարդինալներից ամենածերը, ով ամենահին “պուրպուրակիր”-ն է՝ Ժան Լուի Թուրանը, Պապի ուսերին կգցի պապական թիկնոցը, իսկ իտալացի կարդինալ Անջելո Սոդանոն նրան կհանձնի “ձկնորսի մատանին”, ինչը ևս Վատիկանի իշխանության խորհրդանիշ է: