Երեխաների սիրելի Walt Disney մուլտ կայսրությունը 92 տարեկան է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1923 թվականի հոկտեմբերի 16-ին` անիմատոր եղբայրներ Ուոլթ եւ Ռոյ Դիսնեյների կողմից հիմնադրվել է «Ուոլթ Դիսնեյ ընկերություն» (անգլ.` The Walt Disney Company, կամ պարզապես` Disney)։

TWDC Logo.svg

Հասույթների չափերով այն համարվում է աշխարհի ամենախոշոր մեդիակոնգլոմերատը։ Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Պըրպանք քաղաքի Պուէնո վիստա փողոցի վրա (Քալիֆորնիա նահանգ, ԱՄՆ)։ Սկզբնապես անվանվել է «Դիսնեյ եղբայրների մուլտսթուդիո» (Disney Brothers Cartoon Studio)։

48ad6d6ccb9d050e809815f09df3a286

Ուոլթ Դիսնեյը ծնվել է 1901թ. դեկտեմբերի 5-ին Չիկագոյում: Աշխատել սկսել է մանուկ հասակից: Ութ տարեկանից սկսած՝ նա արթնանում էր առավոտյան 3:30 և թերթեր բաժանում, իսկ ստացած ողջ գումարը տալիս էր հորը: 15 տարեկանում նա դադարում է թերթեր բաժանել և սկսում է զբաղվել ժելեի արտադրությամբ: Հենց դրանով էր զբաղվում նրա հայրը, ով երկար ժամանակ գտնվում էր աղքատության մեջ: Ուոլթը մեծ հաճույքով էր անում իր գործը:

1966_12_15_2

Բայց նրա ամենամեծ նախասիրությունը մնում էր ամենատարբեր նկարներ նկարելը: 1920թ. նա ավարտում է Չիկագոյի արվեստի համալսարանը: Այդ ժամանակ էլ սկսնակ նկարիչ Ուոլթի առջև հարց է ծագում` որտե՞ղ աշխատել:

ad3cd1981893bcfb4d131821b92a76ee

 Սկզբում նա աշխատանք է գտնում ռեստորաններից մեկում, որտեղ պահանջվում էին ուրախ գովազդային նկարներ: Տնօրենը դժվարությամբ է աշխատանքի ընդունում Ուոլթին, բացի այդ, վճարում էր շաբաթական ընդամենը 50 դոլար:

Սկսելով լրջությամբ հետաքրքրվել անիմացիաներով` Ուոլթը որոշում է հեռանալ աշխատանքից և ճանապարհ է ընկնում դեպի Հոլիվուդ: Սակայն գալով այստեղ` նա բախվում է բազմաթիվ այլ խնդիրների:

disney

Ուոլթը, սակայն, չէր պատրաստվում հանձնվել: Նա սկսում է այցելել տարբեր գործակալություններ և ընկերություններ, անում ամեն ինչ, միայն թե գտնի հարմար աշխատանք: Եվ մի անգամ նա հանդիպում է անկախ գործակալ Մաքս Ֆլեյշերին, ով զբաղվում էր տարբեր ֆիլմեր հոլիվուդյան «առաջին շարքեր» դուրս բերելով:

Ուոլթը նրան առաջարկում է փոխշահավետ համագործակցություն` բացատրելով, որ նրանից պահանջվում է միայն այնպես անել, որ իր մուլտիպլիկացիոն նկարները հասանելի դառնան հասարակությանը: Ընդ որում՝ եկամուտի հիմնական բաժինը ստանալու էր գործակալը:

Walt-Disney-and-Mickey-Mouse2

1927 թվականին Դիսնեյը ստեղծում է ուրախ մկնիկ Մորտիմերիին՝ ապագա Միկի Մաուսին: Նրա մասին առաջին մուլտֆիլմը ձայնային մուլտֆիլմ էր, բայց մուլտֆիլմի ֆոնի վրա ուղղակի հնչում էր սովորական երաժշտություն: Սակայն Միկի Մաուսի մասին հաջորդ մուլտֆիլմը փոխում է բոլոր պատկերացումները ձայնային մուլտիպլիկացիոն նկարների վերաբերյալ:

1928 թվականին Դիսնեյի գլխավորությամբ ստեղծվում է առաջին իսկական ձայնային մուլտֆիլմը: Մուլտֆիլմը մեծ հաջողություն է ունենում: Սկսվում է Դիսնեյի հաջողության ճանապարհը:

16b05c024112ae4c19270a91d3d76c42

Սակայն նա անընդհատ շարունակում էր ինչ-որ նոր բաներ հորինել: Որոշ ժամանակ անց նա ստեղծում է իր առաջին մուլտիպլիկացիոն շարքը: Ապա ստեղծվում է նաև առաջին երկարամետրաժ մուլտֆիլմը:

1953թ. Դիսնեյը որոշում է կառուցել Դիսնեյլենդը` ինքնատիպ զբոսայգի երեխաների համար, որտեղ կլինեին նաև Միկի Մաուսը, նրա կին Մինին և այլ տիկնիկ-կերպարներ: Դիսնեյլենդի բացումը տեղի է ունենում 1958թ.:

804f88208a9e174e909d830086a4af79

Հազարավոր երեխաների համար այն դառնում է ամենասիրելի վայրը: Այն հարցին, թե ինչու եք Դուք բացել այս զբոսայգին, Դիսնեյը պատասխանել  է. «Ես ուզում եմ ապացուցել, որ մանկությունը մեր կյանքի ամենահիանալի հատվածն է»:

Պատճառներից մեկն էլ, որի համար Դիսնեյը կառուցում է զվարճանքների քաղաքը, այն էր, որ նա չէր ունեցել երջանիկ մանկություն և որոշում է այնպես անել, որ մնացած երեխաների մանկությունը չլինի այնպիսին, ինչպես իրենն էր:

disneylands42

Ուոլթ Դիսնեյի մանկական երազանքի իրականացումը «Walt Disney Productions» ընկերության հիմնումն էր. ավելի քան 100 ֆիլմի ծնունդ, 26 «Օսկար» մրցանակ, աշխարհում առաջին հսկայական «Disnayland» զվարճանքների քաղաքը և նրա մուլտֆիլմների միլիոնավոր երկրպագուներ:




Լրահոս