Ավելի քան 60 իրանցի գործարար այսօր Հայաստանում մասնակցում էին Իրան-Հայաստան գործարար համաժողովին:
Իրանի առեւտրի պալատի նախագահ Մոսեն Ջալալփուրին լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն չի գոհացնում 80 մլն դոլարի ներկրումն ու 200 մլն դոլարի արտահանումը:
Նրա խոսքով` եկամտաբեր առևտուր իրականացնելու համար կարևոր է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: «Մենք Հայաստանը որպես 3 մլն-անոց շուկա չենք դիտարկում: Այն մեզ համար ճանապարհ է դեպի Ռուսաստան և Ասիա»,- ասաց Մոսեն Ջալալփուրին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան