ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 14-ի նիստում «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ին տվել է լուծարման թույլտվություն («Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ինքնալուծարվում է) և ուժը կորցրած ճանաչել ընկերության վարկային գործունեության թիվ 14 լիցենզիան: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Խորհուրդը «Ռիա Մանի Թրանսֆեր» («RIA MONEY TRANSFER») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, ինչպես նաև «Հայփոստ» դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն ՓԲԸ-ին «Ռիա Մանի Թրանսֆեր» («RIA MONEY TRANSFER») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրել: