Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացնի 1 մլն 900 հազար եվրո դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:

Երևանի Վազգեն Սարգսյան փողոց, հ.3 հասցեում կառուցվող հասարակական (վարչական) համալիրի տարածքի բարեկարգման և լրացուցիչ այլ աշխատանքների իրականացման համար կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Քաղաքաշինության նախարարությանը: Նորակառույց վարչական համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են դեռևս 2014 թ.-ին: Սակայն շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, առանձին գերատեսչությունների տեղակայման և համալիրի տարածքում վարչական նոր մասնաշենքի կառուցման հետևանքով, համալիրի կառուցապատման մակերեսը ընդլայնվել է:




Լրահոս