Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արայիկ Մելքոնյանը “Ժողովուրդ” օրաթերթի դեմ ներկայացված եւ շուրջ 2 տարի քննված գործով դատավճիռ պետք է հրապարակի: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը, վիրավորվելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի եւ նույն վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի փոխարեն, հայց էր ներկայացրել դատարան՝ “Ժողովուրդ” օրաթերթից պահանջելով վճարել 800 հազար դրամ: Սակայն “վիրավորված” քաղաքացիները գրեթե 2 տարվա ընթացքում ոչ մի անգամ դատական նիստի այդպես էլ չներկայացան: Իսկ վիճահարույց հրապարակումն ընդամենը մի նամակ էր, որը խմբագրությունը ստացել էր “Հայփոստ”-ի միջոցով ու զրուցել էր նաեւ հասցեատիրոջ՝ Կարինե Կիրակոսյանի հետ: Այսինքն՝ օրաթերթը ներկայացրել էր երկկողմանի կարծիք, սակայն հայտնվել դատարանում: Տեսնենք, թե ինչ վճիռ կկայացնի Հայաստանի “ամենաանկախ” դատարանը:
Կհրապարակվի Ժողովուրդ օրաթերթի դեմ ներկայացված գործով դատավճիռը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ