Արդեն հայտնել էինք, որ օրեր առաջ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը և դժգոհում էին պտուղ-բանջարեղենի իրացման ժամանակ առաջացած խնդիրներից: Նրանց էր մոտեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով սակայն մի փոքր ընդհարում էր ունեցել գյուղացիների հետ:
Armlur.am-ի հետ զրույցում մարզպետը նշեց, որ գնացել զրուցել, հրավիրել է իր մոտ և հրավիրել են բանկի ներկայացուցիչներին և ընդհանուր հայտարարի եկել: Նրա խոսքով` յուրաքանչյուրին բնակչի անհատական մոտեցում կցուցաբերվի:
Անդրադառնալով գյուղացիների դժգոհություններին` մարզպետը նշեց. «Իրենց բացատրվել է, որ ճանապարհը չեն փակում»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան