
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը սկսել է մարզվել թիմի ընդհանուր խմբի հետ: Իսպանացի ֆուտբոլիստն ուսի վնասվածքի պատճառով բաց էր թողել ազգային հավաքականի վերջին 2 հանդիպումները:
Այժմ 29-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ է զգում, և հնարավոր է կարողանա մադրիդցիների օգնել արդեն «Լևանտե»-ի հետ կայանալիք առաջիկա մրցավեճում: