Ադրբեջանը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը. սահմանին այսուհետ նոր կարգ է գործելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ օգոստոսի երկրորդ կեսից սկսած մինչեւ սեպտեմբերի վերջը ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում եւ հրետակոծում էր հայկական դիրքերը, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանն այս տարի Հայաստանի սահմանամերձ գյուղերը հրետակոծեց նաեւ խոշոր տրամաչափի հրետանիով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանային լարվածության աճից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում հերթապահություն սահմանել: Հերթապահություն կատարող փրկարարներին նաեւ զենք է հատկացվել, քանի որ չի բացառվում, որ հրետակոծությունների հետ միաժամանակ ադրբեջանցի դիվերսանտներ կարող են ներթափանցել թիկունք, ինչպես անցած տարի դա տեղի ունեցավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ խնդիրը գտնվում է օրենսդրական կարգավորման փուլում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս