«Հայէկոնոմբանկը» ցանկանում է «BTA»-ն իրեն միաձուլել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայէկոնոմբանկը» բանակցություններ է վարում ղազախական «BTA» բանկի հետ` վերջինիս իրեն միաձուլելու նպատակով: Մեր տեղեկություններով՝ հայկական բանկի պատվերով ղազախական բանկում ներկայումս իրավաբանական եւ տնտեսական աուդիտ է իրականացվում, որից հետո էլ գործարքի պայմանները կհստակեցվեն: Սակայն գործարքի մոտավոր չափերն առայժմ մեզ չհաջողվեց պարզել:

Միայն կարող ենք արձանագրել, որ եթե այս գործարքը կայանա, ապա «Հայէկոնոմբանկը» կլինի առաջին հայկական բանկը, որը կսկսի գործունեություն ծավալել Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես հայտնի է՝ մինչ օրս օտարերկրյա բանկերն են Հայաստանում մասնաճյուղեր բացում կամ հայկական բանկերն իրենց միաձուլելով՝ իրենց ներկայությունն ապահովում Հայաստանի բանկային ոլորտում: Ի դեպ, ղազախական «BTA» բանկը պատկանում է Ղազախստանի նախարարներից մեկի որդուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս