«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վաղը Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունն է՝ իր իսկ կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մկտրվելու են միանգամից 5 թոռները. երկուսը որդու` Արգամի զավակներն են, երեքը` փոքր դստեր: Վերջինիս ամուսինը` Վլադիմիր Թամրազյանը, «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ծառայության պետն է: Արգամիչի որդու քավորը Սամվել Կարապետյանն է, իսկ դստեր զավակներինը՝ ոչ այլ ոք, քան խնամի Գագիկ Ծառուկյանը, որն այդ օրը փաստացի մի քանի ֆունկցիա է ունենալու` եւ քավորի, եւ սանահոր:
Մկրտությանը հրավիրված է ողջ քաղաքական էլիտան, որը եկեղեցուց հետո կգնա «Փարավոն»` նշելու իրադարձությունը: Ի դեպ, կասկածներ կային, թե կմասնակցի՞ սույն արարողությանը Սերժ Ազատիչը, որը երեկ մեկնել է Աստանա` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: Այո, կմասնակցի, տեղեկացրին նախագահականի մեր աղբյուրները. նիստից անմիջապես հետո` այսօր երեկոյան, նա կվերադառնա Հայաստան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: