Սարգսյանի թիմը որոշել է գաղտնի մոնտաժել հարցազրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Ինչպե՞ս կարելի էր հեռուստաընկերություններին ու նրանց ղեկավարներին, կամ լրագրողներին էսպես փչացնել: Ինչպես կարելի էր հեռուստաընկերությունների աշխատակիցներին հրավիրել` առանց օպերատորների եւ տեսանկարահանող սարքերի:
Զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը կյանքի մեջ առաջին անգամ նորմալ հարցազրույց է տվել (նրա շատ դիտարկումների հետ համաձայն չեմ, բայց դա այլ խոսակցության թեմա է), եւ այս “միջոցառումը” տապալվել է միայն այն բանի համար, որ Սարգսյանի թիմը որոշել է “գաղտնի” մոնտաժել հարցազրույցը` զուգահառաբար նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրելով հարցազրույցի տեսաձայանգրությունը: Խորին հարգանքով վերաբերվելով իմ գործընկերներին` բայց ես ինձ նման դեպքում կհամարեի թրաֆիքինգի զոհ:”




Լրահոս