«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը հաստատել է այն կարգը, որով այսուհետ պիտի վարձատրվեն ՀՀ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորները: Ամսական վարձատրության չափը կլինի 150-300 հազար դրամի սահմաններում, ընդ որում, այդ գումարները կվճարի Պաշտպանության նախարարությունը՝ իր միջոցների հաշվին»:
«ՉԻ» – Փաստորեն Հայ առաքելական եկեղեցին չի վճարում իր այն սպասավորներին, որոնք իրենց հոգեւոր ծառայությունն իրականացնում են բանակում՝ զինվորների եւ սպաների համար: Ու ճիշտ էլ անում է. նրանցից «քյար չկա»:
Այ, եկեղեցիներում ծառայություն իրականացնողներն՝ ուրիշ բան. պսակադրությունից, կնունքից-բանից ահագին փող են աշխատում, ու մի մասն էլ բաժին հանում Սուրբ Էջմիածնին, այնպես որ՝ նրանց պետք է լավ նայել:
Իսկ բանակի հոգեւորականներին թող բանակը վճարի: Ինչո՞ւ պիտի Մայր Աթոռը ձրի բան անի բանակի համար: Համ էլ՝ ինչո՞ւ պիտի բոլորը բանակի փողերից օգտվեն, Եկեղեցին չօգտվի: Անարդար է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: