«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք նշում են, որ իրենք գոհ են կայացված վճռից, քանի որ «դատական լսումների շրջանակում բացառապես չի վիճարկվել Հայոց ցեղասպանության պատմական փաստի եղելությունը»։
«ՄԻԵԴ-ը վճռեց, որ հայցվորի խոսքի ազատության իրավունքը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը բացառապես կասկածի տակ չառավ 1915թ. հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության պատմական փաստը, ինչը նշանակում է, որ հայկական կողմի ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են: Մենք` որպես փաստաբաններ, որոշեցինք ուղղել այս կոպիտ սխալը, ու ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը հենց այդպես էլ վարվեց։ Այսօրվա դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը. ավելին` 10 դատավորներն ասացին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանրապես չի քննարկվելու, իսկ դատավորներից 7-ը հայտնեցին, որ Հայոց ցեղասպությունը պատմականորեն հաստատված փաստ է։ Բացի այդ, տվյալ դատավճիռը սատարում է հայերի` իրենց ազգային արժանապատվությունը պաշտպանելու իրավունքը»,- նշել են փաստաբանները։