Հայտնի են Պրեմյեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Անտոնի Մարսիալը ճանաչվել է Պրեմյեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին արդեն ստացել է համապատասխան մրցանակը: Սեպտեմբեր ամսվա ընթացքում Մարսիալը Պրեմյեր լիգայում մասնակցել է 3 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ ամսվա Անգլիայի առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել Մաուրիսիո Պոչետինոն, ում գլխավորությամբ «Տոտենհեմ»-ը հաղթել է բոլոր 3 խաղերը, այդ թվում 4:1 հաշվով պարտության մատնելով «Մանչեսթեր Սիթի»-ին:




Լրահոս