![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/datapartyal-hacadul.jpg)
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն այսօր դադարեցրել են հացադուլը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ 55 դատապարտյալ հացադուլը սկսել էր հոկտեմբերի 12-ից: Նրանք պահանջում էին վերանայել քրեական գործերը: