ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով իր տարածքային զարգացման ծրագրով, շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը. այս անգամ տոնական տրամադրություն էր ք. Ապարան, Բաղրամյան 24 հասցեում, որտեղ տեղակայված է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց «Ապարան» մասնաճյուղը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Բանկի աշխատակիցների և պատվավոր հյուրերի ներկայությամբ կտրեցին մասնաճյուղի կարմիր ժապավենը:
«Ապարան» մասնաճյուղը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 3-րդ տարածքային ստորաբաժանումն է Արագածոտնի մարզում:
Ինչպես Բանկի մյուս տարածքային ստորաբաժանումներում, այնպես է լ«Ապարան» մասնաճյուղում հաճախորդների տարբեր խմբերի համար առանձնացված են հարմարավետ և ապահով բաժիններ, որտեղ նրանք կարող են կատարել վարկային, ավանդային, դրամական փոխանցումների և այլ բանկային գործարքներ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայությունների պայմանները գրավիչ են, իսկ սակագները՝ ճկուն:
«Ապարանը բավականին խիտ բնակեցված քաղաք է, որտեղ զբաղվածության հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը ու սննդի արդյունաբերությունը: Տարածքում գործում են մի քանի դպրոցներ, մշակութային կենտրոններ, առևտրի և սպասարկման տարբեր կետեր, այսինքն՝ քաղաքային անցուդարձը բավականին աշխույժ է, ինչը ենթադրում է, որ որակյալ և մատչելի բանկային ծառայությունների առաջարկը կարող է հիմնավորված լինել:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, Ապարանում նոր մասնաճյուղ բացելով, փորձելու է հաճախորդներին մատուցել մրցակցային ծառայություններ՝ վարկերի, ավանդների, միջազգային դրամական փոխանցումների գծով՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանի տնտեսական ակտիվությանը՚, – նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Նշենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այս տարի բացել է նաև նոր մասնաճյուղ Երևանում՝ Ն. Զարյան 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջան), որտեղ սպասարկվում են Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: