Ռուսական ռազմական ինքնաթիռները, որոնք մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին, մտել են Թուրքիայի օդային տարածք երկու անգամ: Թուրքիայի ավիախմբերի հետ վտանգավոր մոտեցում է գրանցվել 13 անգամ:
Նման տեղեկություն է ներկայացրել Թուրքիայի փոխարտգործնախարար Ալի Քեմալ Այդինը, ով այցով եղել է Մոսկվայում:
«Մենք չենք չափազանցնում: Մեզ համար դա չափազանց լուրջ միջադեպ է. հոկտեմբերի 3-ից 10 ռուսական ռազմական ինքնաթիռները երկու անգամ խախտել են մեր երկրի օդային տարածքը, երեք ռուսական ռազմական ինքնաթիռներ վտանգավոր մանևրներ են կատարել թուրքական ռազմական ինքնաթիռների անմիջական մոտերքում»,- ասել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող երկրի ներկայացուցիչը: