![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/APH.jpg)
Ղազախստանում մեկնարկած ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ԱՊՀ անդամ երկրները ռազմական համագործակցության վերաբերյալ հայեցակարգ են ստորագրել` ապահովելու 2016-2020 թթ ԱՊՀ անդամ երկրիների արտաքին սահմանները:
Ստորագրվել է նաև սահմանային ու ԱՊՀ անդամ երկրների այլ գերատեսչությունների խմբավորումներ ձևավորելու մասին փաստաթուղթ, որն ուղղված է արտաքին սահմաններին ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը:
Հավելենք, որ ԱՊՀ գագաթնաժողովը տեղի է ունենում Ղազախստանի Բուրաբայ բնակավայրում: Գագաթնաժողովի օրակարգում 17 հարցեր են: