![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_ae5cd6cf4380df25d33ab5bc202c67fa.jpg)
Սիրիայում ռուս զինծառայողները լուրջ արդյունքների են հասել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՟ Ղազախստանում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Ոչնչացվել են կառավարման և ռազմամթերքի պահուստի տասնյակ կետեր, ոչնչացել են հարյուրավոր ահաբեկիչներ և մեծ քանակությամբ ռազմատեխնիկա: Ընդ որում, մենք կողմ ենք առավել լայնամասշտաբ կոալիցիայի ձևավորմանը՝ ծայրահեղականների և ահաբեկիչների դեմ պայքարի համար»,-հայտարարել է ՌԴ նախագահը: