![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/kaseres.jpg)
Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Մարտին Կասերեսը վնասվածքի պատճառով չի կարող խաղադաշտ դուրս գալ առաջիկա օրերին: Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածք է ստացել Ուրուգվայի հավաքականի կազմում: Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նա բաց է թողնելու 10-15 օր: