Ինչպես հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը, հերթական ադրբեջանցի դիվանագետը հրաժարվել է վերադառնալ Բաքու:
Գործակալության տեղեկությունների համաձայն` այդ դիվանգետը Սամիր Իսմայլովն է, ով աշխատել է Ստրասբուրգում Ադրբեջանի դեսպանատանը, երբ այն ղեկավարել է Արիֆ Մամեդովը:
Արիֆ Մամեդովին աշխատանքից հեռացնելուց հետո Իսմայլովին հետ են կանչել Բաքու: Սակայն վերջինս հրաժարվել է անգամ այն ժամանակ, երբ նրա վրա սկսել են Բաքվից ճնշում գործադրել:
Հավելենք, որ Սամիր Իսմայլովն արդեն 4-րդ ադրբեջանցի դիվանագետն է, ով գործուղումից հետո հրաժարվում է հետ վերադառնալ հայրենիք: