Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում. Իգոր Պոպով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խաղաղապահների տեղակայումը կիրականացվի այն բանից հետո, երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կողմերը համաձայնության հասնեն»: Այս մասին apa գործակալության հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում լարվածության աճ է նկատվում: Երկու կողմերը կորուստներ են կրում: Դրա հետ կապված՝ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս: Սակայն վերջիններս չեն նշում, թե ով է պատասխանատու այդ ամենի համար»,-ասել է Պոպովը:

Նրա խոսքով՝  հրադադարի ռեժիմի խախտման համար կողմերն ավանդաբար միմյանց են մեղադրում: «Ո՛չ համանախագահները, ո՛չ ԵԱՀԿ մոնիտորինգային խումբը, որը գտնվում է կոնֆլիկտի գոտում, հնարավորություն չունեն մեղավորների սահմանել՝ առանց համապատասխան հետաքննությունների անցկացման»,-հավելել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը:

 




Լրահոս