ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում ընդգրկված է նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: 
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն այս նախագիծը ներկայացրել էր նախորդ տարի` նախագահական ընտրություններից առաջ: Սակայն քաղաքական շահարկումներից խուսափելու պատրվակով իշխանությունները խոստացել էին այդ հանձնաժողովի ստեղծմանը դրական եզրակացություն տալ ընտրություններից հետո, ինչին ընդդիմությունը համաձայնել էր: Փաստորեն, հիմա պետաիրավական հանձնաժողովում պետք է այս հարցը դրական եզրակացության արժանանա եւ ընդգրկվի ԱԺ օրակարգ, որտեղ եւս իշխանությունները խոստացել են կողմ քվեարկել:




Լրահոս